Գյուղերում կկառուցեն մշակույթի տների տիպային մոդուլներ02.23.2019
Ռուսաստանի նախագահի հանձնարարությամբ երկրի կառավարությունը պետք է մի շարք միջոցառումներ իրականացնի քաղաքային գրադարանները դասական և ժամանակակից, այդ թվում նաև մանկական, գրականությամբ համալրելու ուղղությամբ: Այդ նույն հանձնարարությամբ նախատեսվում են նաև մանուկների համար ստեղծագործող հեղինակներին օժանդակելու և նրանց գրքերի գների երաշխավորված մատչելիությունը ապահովելու ուղղությամբ քայլեր: Այդ մասին տեղեկացնում է «teatral-online.ru»-ն:
Բացի այդ, երկրի նախագահի հանձնարարությամբ միջոցներ պիտի ձեռնարկվեն թատրոնի, երաժշտական և խորեոգրաֆիական մշակութային բնագավառներում միջին և բարձրագույն մասնագիտական ոլորտների շրջանավարտներին տարածաշրջանային և քաղաքային համապատասխան հաստատություններում աշխատանքով ապահովելու և երիտասարդ կադրերի սոցիալ-կենցաղային և նյութական մակարդակը բարձրացնելու նպատակով:
Հանձնարարականում նաև հիշատակվում է մշակույթի ոլորտում կամավոր շարժումներին աջակցություն ցուցաբերելու կարևորությունը:
Ռուսաստանի նախագահը նաև կարևորել է 2019-2024թթ.-երի ընթացքում գյուղական և քաղաքատիպ բնակավայրերը, որոնց բնակչության թիվը չի գերազանցում 2 հազարը, մշակույթի տիպային տների մոդուլներով ապահովելու հարցի լուծումը: