Ռեժիսորը կարմիր ուղեգորգի վրայով քայլում էր իր որդու հետ...05.16.2019
Այսօր, մայիսի 16-ի երեկոյան, «Կանն-2019»-ում գլխավոր մրցանակի համար պայքարի մեջ կմտնեն միանգամից երեք ֆիլմ: Այդ մասին տեղեկացնում է «tvkultura.ru»-ն:
Այդ կինոնկարներից է Քեն Լոուչի նկարահանած «Ներողություն, ձեզ տեղում չգտանք» ժապավենը: Կաննում նախկինում երկու անգամ մրցանակներ նվաճած բրիտանացի ռեժիսորն իր այս ֆիլմում պատմում է երիտասարդ ընտանիքի մասին, որին վրա հասած ֆինանսական դժվարությունները փոխհարաբերությունների ճգնաժամի են հասցնում:
Երկրորդ ֆիլմը ֆրանսիացի ռեժիսոր Լաջ Լիի «Մերժվածները» կինոնկարն է: Սա ռեժիսորի դեբյուտն է մեծ կինոյում, որտեղ ներկայացվում են Փարիզի այն արվարձանում ծավալվող իրադարձությունները, որտեղ ապրում էին ֆրանսիացի դասականի նույնանուն վեպի հայտնի հերոսները: Այս ֆիլմի գլխավոր հերոսները միգրանտներ են, որոնք կոնֆլիկտի մեջ են մտնում տեղական ոստիկանության հետ: Կաննի փառատոնի բացմանը ռեժիսորը կարմիր ուղեգորգի վրայով քայլում էր իր որդու հետ, որը նրա կինոնկարի գլխավոր դերակատարն է:
«Դիլդա» վերնագրով երրոդ հավակնորդ ֆիլմը՝, ընդգրկված է «Հատուկ հայացք» ծրագրում: Դրա հեղինակը ռուսաստանցի ռեժիսոր Կանտեմիր Բալագովն է: Կինոնկարը պատմում է երկու ընկերուհիների մասին, որոնք 1945թ.-ին վերադառնում են Լենինգրադ և փորձում սկսել նոր խաղաղ կյանք: Ասենք, որ երկու տարի առաջ իր «Նեղվածք» ֆիլմով Բալագովը արդեն մեկ անգամ մասնակցել է Կաննի մրցույթի «Հատուկ հայացք» ծրագրին: Այն ժամանակ նրա աշխատանքը գնահատվել էր կինո լուսաբանող լրատվամիջոցների միջազգային ֆեդերացիայի մրցանակով:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի
Այս թեմայով այլ հղումներ-1