Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բենքսին 9-ը կտավներով ներկայացրել է 1 սյուժե

05.23.2019


Բրիտանացի փողոցային հանրահայտ նկարիչ Բենքսին, որի ինքնությունն այդպես էլ ահայտ է մնում աշխարհին, իր հերթական աներևույթ ներկայությունն է հավաստագրել հանրությանը: Այս անգամ իր նոր աշխատանքը նա ներկայացրել է Վենետիկի բիենալեում: Այդ մասին համապատասխան տեսագրությունը նկարիչը հրապարակել է իր սոցիալական ցանցում՝ հետևյալ բացատրությամբ. «Թեև սա ամենախոշոր և հեղինակավոր միջոցառումն է արվեստի աշխարհում, բայց ինձ, չգիտես ինչու, երբեք այստեղ չեն հրավիրել»: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Բենքսիի նոր ստեղծագործությունը կոչվում է «Venice in Oil»: Սա բառախաղ է: «Վենետիկը նկարված յուղով» կամ «Վենետիկը նկարված նավթով»:

Նկարչի աշխատանքը ներկայացնում է յուղաներկ 9 կտավ, որոնք պատկերում են միասնական սյուժե՝ ծովային մեծ ճամփորդության հսկա նավ՝ քաղաքի նավահանգստում, որը աղտոտում է շրջակա միջավայրը:

Նկարն ավարտվում է մի տեսարանով, որտեղ պատկերված է, թե ինչպես են ստեղծգործության հեղինակին ոստիկանները դուրս վտարում:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

Այս թեմայով այլ հղումներ-1



    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 732 անգամ