Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ Ռ. Ջովանարդիի, լավ թատերական նախագիծը կգտնի իր ճանապարհը դեպի հանդիսատես

06.06.2019

Այսօր, հունիսի 6-ին, Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում ընթացող միջազգային տնտեսական ֆորումում քննարկել են թատերական արդյունաբերությունը: Թեման ուներ հարցականով վերնագիր և( ձևակերպված էր այսպես. «Թատրոն: Արվեստ, թե՞ բիզնես»:Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Մոսկվայի Ազգությունների թատրոնի տնօրեն Մարիա Ռևյակինան պատմել է, որ ֆրանսիացի, անգլիացի և ավստրեիացի մասնագետների հետ ավելի վաղ կայացել էր «Գեղարվեստական գաղափարը որպես բիզնես ռազմավարություն » թեմայով կոնֆերանս, որը թատերական փառատոների տնօրենների զգալի մասին ուղղակի շոկի մեջ էր գցել: Պատճառն այն էր, որ նրանք կարծում էին, որ փող աշխատելը ոչ էֆֆեկտիվ եղանակ է արվեստը զարգացնելու համար: Ռևյակինան համոզված է, որ արվեստը ստեղծված է ոչ այն բանի համար, որ փող աշխատես:

Նստաշրջանի մասնակից մշակութային գործիչները շատ են խոսել բիզնես հանրությանը թատրոններ ֆինանսավորելու տիրույթ բերելու մասին: Իսկ հայտնի ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովը այսպես է պատասխանել մասնավոր ներդրողների և թատերական գործիչների համագործակցության մասին հարցին. «Խելացի ներդրողը իր ուժը կհամապատասխանեցնի գործերին խառնվելու հարցի հետ, խելացի արվեստագետը նույնպես համարժեքորեն կարձագանքի նկատողություններին, ցանկություններին և այլն»:

Մարինյան թատրոնի պրիմա-պարուհի Դիանա Վիշնևան խոսել է ռուսական ժամանակակից խորեոգրաֆիայի զարգացման մասին, որը ստեղծագործական և ֆինանսական օժանդակության կարիք ունի:

Ֆորումի մասնակիցներից ոմանք առաջարկել են ստեղծել նոր մշակութային նախագծերի համար ներդրումների համագործակցություն ՝ Պետերբուրգի տնտեսական ֆորումի բազայի հիման վրա:

Ֆորումի քննարկումները ամփոփել է Էմիլիա-Ռոմանիա տարածաշրջանի թատրոնների ասոցիացիայի գլխավոր տնօրեն Ռոբերտո Ջովանարդին: Նրա կարծիքով թատրոնը միշտ, նախ և առաջ, կմնա որպես արվեստ, իսկ լավ նախագիծը աներկբա կառաջացնի ներդրողների հետաքրքրությունը և կգտնի իր ճանապարհը դեպի հանդիսատես:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 640 անգամ