Օրենքով կարգելվի օդափոխիչ տեղադրել08.12.2019
Օրերս Ռուսաստանի կռավարությունը հավանություն է տվել դաշնայի օրենքի մի նախագծի, որով արգելվում է պատմամշակութային արժեք ունեցող կառույցների ճակատային հատվածներում օդափոխության սարքերի, ալեհավաքների ու տեխնիկական այլ հարմարությունների տեղադրումը: Այդ մասին Ռուսաստանի նախարարների կաբինետի պաշտոնական կայքում հրատարակված տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
2019թ.-ի օգոստոսի 8-ին Ռուսաստանի կառավարության կայացած նիստում ընդունված որոշման մեջ մասնավորապես նշվում է, որ «Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների մշակութային ժառանգության օբյեկտների (պատմության և մշակույթի հուշարձանների) մասին» օրենքին համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, որոնց մշակութային նշանակության օբյեկտը պատկանում է սեփականության իրավունքով, կամ ներկայացված է տնտեսվարման իրավունքով, կամ օպերատիվ կառավարման համար՝ չեն կարող իրականացնել դրանց նկարագիրը փոխող գործողություններ»:
Այս օրենքի նորմերը չեն տարածվելու միայն ազդանշանային և անվտանգության համակարգերի տեղադրման վրա: