Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոններ և մշակույթի մյուս օջախներ այցելողների թիվը տարեցտարի ավելանում է

01.24.2020

Ռուսաստանի դաշնային ենթակայության թատրոնների եկամուտները անցած 7 տարիներին աճել են 186 տոկոսով: Դա նշանակում է, որ, եթե 2012թ.-ին թատրոնների եկամուտը կազմել է 4,4 մլրդ ռուբլի, ապա 2019թ.-ին այն հասել է 12,6 մլրդի: Այդ մասին օրերս հրապարակված նախնական ամփոփագրում նշել է ՌԴ մշակույթի նախարարությունը:

Ընդ որում, թատրոններում արձանագրված առաջընթացը դրանով չի սահմանափակվում: Նշված ժամանակաշրջանում բեմադրությունների թիվը դաշնային թատրոններում աճել է 27 տոկոսով:

Ասենք, որ դրական նկատելի տեղաշարժեր են արձանագրվել նաև մշակույթի մի շարք այլ բնագավառներում:

Օրինակ, դաշնային թանգարանների եկամուտները անցած 7 տարիներին ավելացել են 2,5 անգամ՝ 2012թ.-ի 6,2 մլրդ ռուբլուց 2019թ.-ին հասնելով 17,7 մլրդ ռուբլու:

Անշուշտ դա թանգարանների հաճախելիության անուղղակի ցուցանիշներ են: Սակայն, ցուցանիշների աճի տեմպերը առավել հստակ պատկերելու համար տեղեկատվության մեջ նշվում է նաև այցելուների թիվը, որի համաձայն 2012թ.-ին մշակութային այդ հաստատությունները 2012թ.-ի 90 մլն-ի համեմատությամբ, 2019թ.-ին ընդունել են 65 մլն-ով ավելի այցելու, այսինքն 155 մլն մարդ:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 811 անգամ