Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ինոկենտի Սմոկտունովսկի- 95

03.28.2020

Այսօր, մարտի 28-ին, լրանում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ինոկենտի Սմոկտունովսկու ծննդյան 95-ամյակը:

Ստալինյան ռեպրեսիաների ենթարկվածի որդին երկրորդ համաշխարհայինի տարիներին դարձել է ընտանիքը կերակրող տղամարդը: Վաստակելու համար նա ընդունվել և ավարտել է ֆելդշեր-մանկաբարձական ուսումնարանը, ապա, 1942թ.-ին, կինոմեխանիկների դասընթացները և... ընդունվել Կրասնոյարսկ քաղաքի դրամատիկական թատրոն:

Ինոկենտի Սմոկտունովսկին Հայրենական պատերազմի մասնակից էր: Նա եղել է այդ մեծ պատերազմի երեք վճռորոշ բախումների մասնակիցներից մեկը: Եղել է Կուրսկի նշանավոր աղեղի արյունահեղ կռիվների, կարմիր բանակից բազմաթիվ զոհեր խլած Դնեպր գետի պատմական անցման և Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի ազատագրության թեժ մարտերի մասնակիցը:

Պատերազմից հետո ընդունվել Կրասնոյարսկի արդեն իրեն հայտնի թատրոնի ստուդիա, որն ավարտելուց հետո Ռուսաստանի տարբեր քաղաքներում հանդես եկել որպես դերասան:

Սմոկտունովսկին լայն հանդիսատեսին հայտնի է թատրոնում և կինոյում խաղացած իր բազմաթիվ կերպարներով, որոնցից շատերը տեղ են գտել 20-րդ դարի համաշխարհային և ռուսական արվեստի պատմության մեջ և ոսկե ֆոնդերում:

Ավելացնենք, որ այս մեծ դերասանի անունն է կրում տիեզերքում իր հավերժական պտույտները կատարող № 4926 մոլորակը:

Մահացել է 1994թ.-ին, 69 տարեկան հասակում:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 780 անգամ