Երկրի իշխանությունները խոստացել են վերականգնել հին երգեհոնը07.22.2020
Հուլիսի 18֊ին Ֆրանսիայում հրդեհ է բռնկվել ևս մեկ հայտնի քրիստոնեական տաճարում։ Այս անգամ այդ տարերքից տուժել է Նանտ քաղաքի սուրբ Պետրոսի և Պողոսի եկեղեցին։ Երկրի իշխանությունները խոստացել են տուժած պատմամշակութային կառույցը լիովին վերականգնել պետական բյուջեի ֆինանսավորմամբ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին։
Հայտնի է դարձել, որ Բրետանի մշակույթի ինստիտուտը հայտարարել է այդ տաճարի հրդեհից վնասված երգեհոնի վերականգնման նպատակով զոհաբերությունների հավաքման մասին։ Խոսքը մի գործիքի մասին է, որը այս հոգևոր կառույցում տեղադրվել է 1619թ.-ին։ Այն առաջին անգամ վերանորոգել է 18-րդ դարում՝ հայտնի վարպետ Ֆրանսուա-Անրի Կլիկոն։ Դրանից հետո երգեհոնը դիմակայել է ֆրանսիական հեղափոխության ալեբախումներին,ապա վնասվել 1972թ․-ին տեղ ունեցած հրդեհի հետևանքով։ Սակայն գործիքն այդ ժամանակ հնարավոր է եղել կրկին վերանորոգել և շարք վերադարձնել։
Ցավոք, հուլիսի 18֊ի հրդեհը այս հին նվագարանը ոչնչացրել է ամբողջությամբ։
Հրդեհը Նանտի սուրբ Պետրոսի և Պողոսի տաճարում բռնկվել է հուլիսի 18֊ի առավոտյան։ Դրա հետևանքով ոչնչացել են կառույցի հիանալի վիտրաժներն ու երգեհոնը, անվերադարձ ոչնչացել են այստեղ պահվող մի շարք պատմական մասունքներ։
Հիշեցնենք, որ 2019թ.-ին Ֆրանսիայում հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում, որի հետևանքով փլվել է այդ ճարտարապետական կառույցի տանիքը, 19֊րդ դարում տեղադրված սրածայր գմբեթարդը և ժամացույցը։ Այստեղ վերականգնման աշխատանքները, որոնք սկսվեցին գրեթե աղետից անմիջապես հետո, այսօր դեռ շարունակվում են։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: