Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կմշակվեն օտարերկյա արտիստներին ելույթի թույլտվության չափանիշներ

09.30.2021


Լիտվայի օրենսդիր մարմինը՝ սեյմը, մտադիր է չափանիշներ սահմանել, որոնց համապատասխանությամբ կորոշվի օտարերկրյա կատարողներին լիտվացի հանդիսատեսների առջև հանդես գալու թույլտվության հարցը։ Այդ մասին լիտվական խորհրդարանի խոսնակ Վիկտորիա Չմիլիտե֊Նիլսենի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

«Անհրաժեշտ է մշակել հետևողական և հստակ չափանիշներ օտարերրկրյա արտիստների ընտրության համար, որոնք միանշանակ պարզ կլինեն նաև համերգներ կազմակերպողների համար»,֊ ասել է Լիտվայի խորհրդարանի խոսնակը։

Նա նաև նշել է, որ այդ հարցի մշակմամբ զբաղվում են խորհրդարանի ազգային անվտանգության և պաշտպանության, ինչպես նաև մշակույթի կոմիտեները, որոնց առաջարկները առաջիկայում կներկայացվեն օրենսդիրներին։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 426 անգամ