COVID 19 ֊ի պատճառով կարող են փակել երիտասարդական պալատի թատրոնը10.26.2021
Մոսկվայի երիտասարդական պալատի թատրոնը հայտնվել է երկարատև ժամանակաշրջանով (90 օր) փակվելու կամ 500 հազար ռուբլի տուգանվելու վտանգի առջև։ Այդ մասին «teatral-online.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am.֊ը։
Նման վարչական պատժի հեռանկարի առջև թատրոնը հայտնվել է COVID 19 ֊ի վտանգին առնչվող նախազգուշական սահմանափակումները չկիրառելու պատճառով։
Պետական վերահսկողություն իրականացնող Ռոսպոտրեբնադզոր կազմակերպությունը ստուգումներ է կատարել և արձանագրել, որ այդ մշակութային հաստատությունում մասնավորապես չեն իրականացվում սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջներն, իսկ աշխատակիցներն ու այցելուները չեն ունեցել անհատական պաշտպանության միջոցներ։ Բացի այդ խախտումներ են հայտնաբերվել վարակազերծման ռեժիմի պահպանման մեջ։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: