Դատապարտված Եֆրեմովի սցենարով նկարահանված ֆիլմը դարձել է մրցաակակիր11.24.2021
Ռուսաստանի Բելգորոդի նահանգի թիվ 4 ուղղիչ գաղութում ազատազրկման դատապարտված թատրոնի և կինոյի հայտնի դերասան Միխայիլ Եֆրեմովը նվաճել է այդ երկրի Պատժի իրականացման դաշնային ծառայության «Ոճիր և պատիժ» մրցույթ֊ակցիայի մրցանակը՝ գրող Ֆեոդոր Դոստոևսկու 200֊ամյակին նվիրված «Ավետարան ըստ Ֆեդորի» ֆիլմի համար։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։
Նշենք, որ Եֆրեմովը կինոնկարի սցենարի 2 հեղինակներից մեկն է։ Բացի այդ նա մասնակցել է ձայնագրման աշխատանքներին, իսկ ֆիլմը մրցանակի է արժանացել մոնտաժի համար։
Կինոնկարը նկարահանվել և մոնտաժվել է կաբելային հեռուստատեսության ստուդիայի շրջանակներում։ Դերերում հանդես են եկել գաղութի աշխատակիցներից մեկը և Եֆրեմովի
դուստրը; Ի դեպ, Եֆրեմովի դուստրը՝ Վերան, իր մասնակցությամբ կադրերը տեսանկարահանել է և գաղութում գտնվող ստեղծագործական խմբին է ուղարկել էլեկտրոնային փոստով։
Հիշեցնենք, որ Միխայիլ Եֆրեմովը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի համար։ Դատարանի այդ վճռի բողոքարկման արդյունքում դատապարտյալ֊արտիստի ազատազրկման ժամկետը կրճատվել է կես տարով։
Այս թեմայով այլ հղումներ-1