Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Բեռլինալե֊2022»֊ում հաղթել է իսպանա֊իտալական ֆիլմը

02.17.2022

«Բեռլինալե֊2022»֊ի գլխավոր մրցանակը՝ Ոսկե արջը շնորհվել է ռեժիսոր Կարլա Սիմոնի իսպանա֊իտալական «Ալկարրաս» ֆիլմին։ Այդ մասին հայտնի է դարձել կինոստուգատեսի պաշտոնական կայքով հեռարձակման ընթացքում։

Կինոնկարը պատմում է կատալոնացի ֆերմերների ընտանիքի մասին է։ Նրանք իմանում են, որ ինչ֊որ մարդիկ նախապատրաստվում են իրենց հողատարածքում հատել բոլոր դեղձի ծառերը և այնտեղ տեղադրել արևային մարտկոցներ։

Բեռլինալեի մրցութային ծրագրում ընդգրկված է 15 երկրների արտադրության 18 ֆիլմ։ Փառատոնը տեղի է ունենում համաճարակով պայմանավորված սահմանափակումների խիստ կիրառմամբ։ Միջոցառումը կեզրափակվի փետրվարի 20֊ին։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 379 անգամ