Դմիտրի Կռիմովը չի ցանկանում վերադառնալ հայրենիք04.18.2022
Ռուսաստանցի հայտնի ռեժիսոր Դմիտրի Կռիմովը որոշել է մնալ ԱՄՆ֊ում։ Այդ մասին «teatral-online.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։
Փետրվարի 25֊ին նա ժամանել է Նյու֊Յորք, որպեսզի Wilma թատրոնում թողարկի «Բալենու այգին» բեմադրությունը և պլանավորել է Մոսկվա վերադառնալ, սակայն այժմ կարծում է, որ դա անհնար է, գոնե առաջիկա ժամանակաշրջանում։
Կռիմովը էմիգրվելու որևէ պլան չի ունեցել։ Ավելին, նա իր մեկնումն ԱՄՆ պլանավորել էր այնպես, որ հասցնի ներկա գտնվել համառուսաստանյան թատերական գլխավոր մրցանակաբաշխության՝ «Ոսկե դիմակի» հանդիսավոր արարողությանը, որի անվանակարգերում ընդգրկված են եղել նաև նրա երկու բեմադրությունները՝ «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնում բեմադրված «Մոցարտ «Դոն Ժուան»։ Գլխավոր փորձ» և «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնում «Ամենն այդտեղ է» ներկայացումները։ Բացի այդ, նրան սպասելիս է եղել Ռուսաստանի մայրաքաղաքի մի շարք թատրոններում նոր բեմադրություններ պատրաստելու խիտ աշխատանքային գրաֆիկը։
«Ես կվերադառնամ, երբ այս կատաղությունը վերջանա։ Ես հավատում եմ դրան, հակառակ դեպքում ապրելն անհնար է»,֊ ամերիկյան ԶԼՄ֊ներին տված հարցազրույցում ասել է նա և ընդգծել, որ հենց եղավ հնարավորություն հերթ կպահի ետ դարձի տոմս ձեռք բերելու համար։ Կռիմովը նաև նշել է, որ ԱՄՆ֊ում մնալը որոշում չէ, այլ «իրավիճակի թելադրանք»։
ԱՄՆ֊ում ռեժիսորն աշխատանքի առաջարկություն չի ստացել։ Նա իր համար ստեղծված կացությունն անվանել է «ապուշային, որից ավելին դժվար է պատկերացնել»։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: