Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կորժը հրաժարվել է համերգից և թողարկել է նոր տեսահոլովակ

06.07.2022


Բելոռուս երգիչ Մաքս Կորժը Instagram֊ում հայտարարություն է տարածել Ռուսաստանում նախատեսված իր համերգը չեղյալ հայտարարելու վերաբերյալ; Այդ մասին «iz.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

«Փոքրիկներ,֊ գրել է արտիստը սոցիալական ցանցում,֊ ինչպես արդեն դուք գուշակել եք, այս տարի մեր երկրներում համերգներ չեն լինի»։

Անցյալ շաբաթ Կորժը մի տեսահոլովակ է թողարկել, որտեղ հնչում է «Իմ տունը» երգը։ Այդ ստեղծագործության մեջ քննադատվում է Դոնբասը պաշտպանելու անվան տակ ռուսական զինված ուժերի «հատուկ գործողությունը»։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը Ուկրաինայի տարածքում ռազմական ուժի կիրառմամբ «հատուկ գործողությունը» սկսել է 2022թ․֊ի փետրվարի 24֊ին։ Ռուսական բանակի գործողությունները Կրեմլն արդարացնում է Ուկրաինայի տարածքը ապառազմականացնելու և ապաազգայնականացնելու իր ցանկությամբ, որը անհրաժեշտ պայաման է համարում ռուսական պետության անվտանգությունն ապահովելու տեսանկյունից։

Տեսանյութեր



Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com

Դիտվել է 301 անգամ