Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ա․ Ջազոյան․ «Բազմազանության միջոցով կարելի է ձևավորել ըմբռնման միասնություն»

10.25.2022


Նախօրեին, հոկտեմբերի 24֊ին, Սանկտ֊Պետերբւրգի Էրմիտաժային թատրոնում աշխատանքներն է մեկնարկել «Մշակույթների երկխոսություն» վերտառությամբ 16֊րդ միջազգային մեդիա֊ֆորումը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Ըստ ավանդության առցանց տիրույթում միանալով դահլիճում հավաքվածներին, միջոցառումը բացել է Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին։
11 երկրներից ժամանած 250 մասնակիցները քննարկել են տարբեր երկրների միջև մշակութային պրոֆեսիոնալ համագործակցության և երկխոսությունը զարգացնելու հարցեր։

Ելույթ ունեցողներից Մեդիակոնգրեսի խորհրդի նախագահ Աշոտ Ջազոյանը նշել է, որ ֆորումը հավաքել է տարբեր ստեղծագործող մարդկանց, որոնք լսարանի համար ստեղծել են հետաքրքիր գործեր։ «Այդ պատճառով,֊ նշել է ջազոյանը,֊ ես ուզում եմ խնդրել ձեզ այստեղ միմյանց հետ հաղորդակցվել առանց հեռախոսի»։

Ջազոյանը ընդգծել է, որ միջոցառման մասնակիցները պետք է խոսեն ոչ թե երկխոսության մասին, այլ պետք է իրենք երկխոսեն, քանի որ շատ կարևոր է ընդունել այլ մշակույթը, և դա անել գիտակցաբար»։ «Բազմազանության միջոցով կարելի է ձևավորել ըմբռնման միասնություն»,֊ ընդգծել է Աշոտ Ջազոյանը։







Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 200 անգամ