Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բենքսին իր վերջին 7 գրաֆֆիտները ստեղծել է Ուկրաինայում

11.16.2022


Բրիտանացի նշանավոր, բայց մինչև օրս իր անձը չբացահայտած փողոցային նկարիչ Բենքսին հայտարարել է 7 նոր ստեղծագործությունների մասին, որոնք նկարել է Ուկրաինայի տարբեր բնակավայրերում։ Այդ մասին «The Art Newspaper» պարբերականին հայտնած նրա տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «lenta.ru»֊ին։

Մի գրաֆֆիտում նկարիչը պատկերել է մենամարտ հասուն տղամարդու և պատանու միջև՝ դյուդոյի մրցույթի ժամանակ։ Մեկ այլ տեղ նկարիչը ներկայացրել է բիգուտիներով և տնային խալաթով կնոջ, որի դեմքը փակված է հակագազով։ Երրորդ նկարում Բենքսին պատկերել է երկու երեխայի, որոնք տանկերի համար նախատեսված մետաղական թակարդն օգտագործում են որպես ճոճանակ։

Մեկ այլ գտաֆֆիտում նկարիչը ցուցադրել է լոգակոնք ընդունող տղամարդու, իսկ Կիևից ոչ հեռու գտնվող Բորոդյանկա գյուղի մի կիսավեր տան պատին Բենքսին պատկերել է բետոնե փլատակների մեջ ակրոբատիկական հնարք կատարող աջկա։

Ավելացնենք, որ Բենքսիի Ուկրաինայում հայտնվելու մասին լուրերը սկսել են տարածվել նոյեմբերի 12-ից:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։

Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 159 անգամ