Հայտնի խորեոգրաֆ Ջոն Նոյմայերին մեղադրել են ռասիզմի մեջ11.29.2022
Դանիայի արքայական բալետն ընդհատել է համագործակցությունը հայտնի խորեոգրաֆ Ջոն Նոյմայերի հետ այն բանից հետո, երբ արտիստներից բողոքներ են հնչել «Օթելլո» բեմադրության մեջ «ռասիստական կարծրատիպեր» լինելու մասին։ Այդ մասին «Diapasonmag» պարբերականի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին։
Բալետի գեղարվեստական ղեկավար Նիկոլ Հյուբբիի կարծիքով թատերախմբի արտիստների բողոքները կապ ունեն այն տեսարանի հետ, որտեղ Օթելլոն երազում տեսնում է Դեզդեմոնային և կատարում է աֆրիկացի որսորդի պարը։
Ջոն Նոյմայերը բացատրել է, որ այստեղ խոսքը վերաբերում է դրամատուրգիայի տարրերին և ոչ թե ռասիզմին։
«Ես կարող եմ հասկանալ պարողի մարմնի ներկելը դերի համար, բայց ես չեմ հավատում գեղարվեստական ստեղծագործության գրաքննության իրավաչափությանը՝ անձնական սխալ բացատրության պատճառով»,֊ ասել է Հյուբբին։ նա նաև նշել է, որ Նոյմայերի բեմադրությունը չի համարում ռասիստական, սակայն հասկանում է նոր սերնդի պարողների դիրքորոշումը։
«Օթելլոն» հանվել է Դանիայի արքայական բալետի խաղացանկից։ Բացի այդ թատերախումբը հրաժարվել է մասնակցել Համբուրգի բալետի թատրոնում Ջոն Նոյմայերի՝ որպես գեղարվեստական ղեկավար աշխատելու 50֊ամյակի տոնակատարությանը։
«Ցավոք սրտի, հարմոնիկ, արդյունավետ և բարեկամական հարաբերությունները, որոնք գոյություն ունեին ինձ համար 60 տարիների ընթացքում, մոտեցել են ավարտին»,֊ ցավով նշել է Նոյմայերը։
Այս թեմայով այլ հղումներ-1