Գազի ու ածուխի դեմ պայքարողները ներկ են լցրել թատրոնի պատերին12.08.2022
Նախօրեին, դկտեմբերի 7֊ի առավոտյան, մի խումբ բնապահպաններ ներկ են լցրել Միլանի «Լա Սկալա» թատրոնի ճակատային պատին, որտեղ երեկոյան Մուսորգսկու «Բորիս Գոդունով» օպերայի ցուցադրմամբ պետք է կայանար նոր թատերաշրջանի բացումը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ria.ru»֊ին։
Ակցիայի մասնակիցները ձեռքերին ունեին գազի և ածուխի օգտագործումն արգելելու կոչերով կարգախոսեր։ Տեղ ժամանած ոստիկանությունը ակցիայի 5 մասնակիցների է ձերբակալել, իսկ քաղաքային իշխանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները ձեռնամուխ են եղել հայտնի թատրոնի պատերը ներկից մաքրելու գործին։
Ասենք, որ թատերաշրջանի բացման առթիվ Միլան են ժամանել Իտալիայի նախագահը, վարչապետը և եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյաենը։