Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

2022 թ․֊ի եվրոպական կինոյի լավագույն արտադրանքը «Թախծի եռանկյունի» է

12.14.2022

«Եթե ասելիք ունեք, և այն համարում եք կարևոր, ապա արժե, որ դրա համար պայքարեք»,֊ այս խոսքերով է իր «Թախծի եռանկյունի» ֆիլմի համար Եվրոպական կինոակադեմիայի օրերս կայացած մրցանակաբաշխության գլխավոր պարգևն ընդունել շվեդ ռեժիսոր Ռուբեն Էսթլունդը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ru.euronews.com»֊ին։

Եվրոպական կինոյի «Օսկարի» 35֊րդ մրցանակաբաշխությունը, որը անցնող տարվա կինոարդյունաբերության ամփոփիչ և գլխավոր ակորդն էր, կայացել է Իսլանդիայի մայրաքաղաքում՝ Ռեյկյավիկում դեկտեմբերի 10-ին;

«Թախծի եռանկյունի» ֆիլմը մինչ այդ դարձել է նաև Կաննի միջազգային փառատոնի գլխավոր «ավարի»՝ «Ոսկե արմավենու ճյուղի» մրցանակակիրը;

Կինոնկարը շքեղ ծովային ճանապարհորդության մասին է, որն ինչ֊ինչ պատճառներով ընթանում է ոչ ըստ պլանի։

«Երբ սովորում էի համալսարանում, ես մի ուսուցիչ ունեի, որին մի անգամ հարցրեցի․ «Կարո՞ղ է կինեմատոգրաֆիան փոխել աշխարհը»։ Նա պատասխանեց․ «Այո, բոլոր ֆիլմերը փոխում են աշխարհը»։ Ամբողջը կախված է մրցույթից, առավել շատ ուշադրություն հրավիրելու փորձերից և այս մրցանակը այդպիսի ուշադրություն գրավելու միջոցներից մեկն է․․․»,֊ հայտարարել է Էսթլունդը։

Ասենք, որ «Թախծի եռանկյունի» ֆիլմը բացի գլխավոր մրցանակից նվաճել է նաև «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն սցենարիստ», «Լավագույն դերասան» անվանակարգերի պարգևները։

Շվեդ ռեժիսորի ֆիլմը միջազգային համագործակցության արդյունք է։ Դրա նկարահանմանը մասնակցել են նաև գերմանացի, ֆրանսիացի, հույն, թուրք, դանիացի, մեծբրիտանացի արտիստներ և կինոգործիչներ։







Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 106 անգամ