Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նորանշանակ տնօրեն Ալեքսա Սմիթը միշտ զգացել է պատկանելության զգացում

01.25.2023

Նյու֊Յորքի Հանրային թատրոնում ստեղծվել է նոր տնօրինություն, որը պետք է զբաղվի ռասիզմի դեմ պայքարի, արդարության և պատկանելության հետ կապված հարցերով։ Աշխատանքային նոր ստորաբաժանման ղեկավար է նշանակվել Ալեքսա Սմիթը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «americantheatre.org»֊ին։

Թատրոնի գործադիր տնօրեն Պատրիկ Ուիլինգհեմը հայտարարել է, որ այս նոր պաշտոնի ստեղծումը եղել է իրենց հաստատության «մշակութային փոխակերպման ծրագրի անբաժանելի բաղադրիչը»։

Հանրային թատրոնի նորաստեղծ ստորաբաժանման տնօրեն Ալեքսա Սմիթը իր պարտականություններին պետք է անցնի մարտ ամսին։ Մինչ նոր նշանակումը նա եղել է Մանհեթենի երաժշտական դպրոցի ռազմավարական նորարարությունների և հատուկ նախաձեռնությունների գծով փոխնախագահի օգնականը: Այդ պաշտոնում նա ստեղծել և ղեկավարել է դպրոցի մշակութային ներառման նախաձեռնությունը, որը նպատակ է ունեցել խթանելու բազմազանությունը, հավասարությունը և ներառական գործելակերպն այդ կրթօջախում:

«Հասարակության նվիրվածությունը հակառասիստական և արդարացի ինստիտուտ ստեղծելուն օրինակելի է»,֊ պատասխանատու պաշտոնում նշանակվելու առիթով հայտարարել է Ալեքսա Սմիթը։ Նա նաև նշել է, որ ինքը միշտ զգացել է պատկանելության զգացում, երբ եղել է Հանրային թատրոնի հանդիսասրահում․․․






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 166 անգամ