Ռեժիսորը նշել է, որ ինքը պրեզիդենտի հետ է և թքած ունի, թե ինչ կմտածեն իր մասին 01.26.2023
Դերասան Դմիտրի Նազարովին նոր էկրանավորվող «12 աթոռ» ֆիլմում կփոխարինեն մեկ այլ դերասանով, իսկ նրա մասնակցությամբ արդեն նկարահանված կադրերը կհեռացվեն և կվերանկարահանվեն։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ria.ru»֊ին։
Բարձրաձայնելով իր մտադրությունը, կինոնկարի ռեժիսոր Պյոտր Զելենովը նշել է, որ իրենք այնքան էլ շատ չեն նկարահանել և դրա մեջ բարդություն չկա։
«Անկեղծ ասած, ես չէի սպասում։ Ես նրան երբեք չեմ դիտել YouTube֊ալիքում և տեղյակ չէի, թե ինչ է նա այնտեղ երգում, և ինչ է կարդում, և դա ինձ համար մեծ բացահայտում էր»,֊ հայտարարել է ռեժիսորը և հիշել, որ Նազարովի հետ ինքը հաղորդակցվել է հաճույքով և նրա նկատմամբ կասկած անգամ չի ունեցել։
«Ես գիտեի, որ ինչ֊որ մեկը քննադատում է, միշտ էլ լինում են այդպիսիները, բայց անկեղծ ասած, դա այդպիսի ուղիղ հարված էր»,֊ ավելացրել է Պյոտր Զելենովը։
Նա նշել է, որ Նազարովը նկարահանվում էր Կեշա Վորոբյանինովի դերում։ Ֆիլմի նկարահանումները դադարեցվել են 2019թ․֊ին։
«Ինձ թվում է կեղտոտություն և երախտամոռություն է Վլադիմիր Վլադիմիրովիչի (Պուտինի) հասցեին զառանցել ինչ֊որ բարբաջանք, առավել ևս խոսել ինչ֊որ արյունառշտության մասին, զառանցանք»,֊ հայտարարել է ռեժիսորը և ավելացրել, որ ինքը իր երկրի բացարձակ նվիրյալն է և թքած ունի, թե ինչ կխոսեն իր մասին։ «Ես պրեզիդենտի, Ռուսաստանի հետ եմ, այդ պատճառով էլ ես ինչ֊որ տեղ նույնիսկ ուրախ եմ։ Ես կգտնեմ, թե ում եմ նկարահանելու»,֊ ընդգծել է Զելենովը։
Նազարովը թատրոնի և կինոյի դերասան է, հեռուստահաղորդավար։
Ավելի վաղ Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի հանրության հետ կապերի ծառայությունից հայտնել էին, որ Դմիտրի Նազարովին և նրա տիկնոջը՝ դերասանուհի Օլգա Վասիլևային հեռացրել են աշխատանքից։
Այս թեմայով այլ հղումներ-1