Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Տեղափոխվել են Իսրայել, որոնցից մեկն էլ Իվան (Գրիշա) Ուրգանտն է

01.27.2023

Մոսկվայում չեղյալ են հայտարարել հայտնի շոումեն և հեռուստամեկնաբան Իվան Ուրգանտի համերգը, որը նախատեսված էր 2023թ․֊ի փետրվարի 2֊ին։ Այդ մասին Գրիշա Ուրգանտի ընկերության (այդ կեղծանվամբ է արտիստը հանդես գալիս՝ որպես երգիչ) սոցիալական ցանցերում տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «iz.ru»֊ին։

Ի սկզբանե համերգը պետք է կայանար 2022թ․֊ի հոկտեմբերի 14֊ին, Մոսկվայի «Ուրբան» կենտրոնում, բայց այն հետաձգվել է մինչև 2023թ֊ի փետրվարի 2֊ը։ Իսկ այժմ հայտնի է դարձել, որ միջոցառումը չեղյալ է հայտարարված։

Ուրգանտը սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է, որ համերգի չեղյալ համարելը «անսպասելի է եղել բոլորի համար» և կոչ է արել իր երկրպագուներին սպասել հաջորդ համերգին։

Հիշեցնենք, որ 2022թ․֊ի մարտին Ուրգանտն ընտանիքի հետ հեռացել է արտասահման և այժմ բնակվում է Իսրայելում; Նշենք որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ընթացող պատերազմական գործողություններից դժգոհ բազմաթիվ ռուսաստանցի հայտնի արտիստներ են տեղափոխվել Իսրայել, որոնցից մեկն էլ շոումեն, հեռուստամեկնաբան և երգիչ Իվան (Գրիշա) Ուրգանտն է։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 188 անգամ