Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կեղծ կայքերը վաճառում են կեղծ թատերական տոմսեր

01.30.2023

Սկսած 2020թ․֊ից ռուսաստանյան թատրոնների առցանց թատերական տիրույթում բազմանում է կեղծ թատերական տոմսսեր վաճառող կայքերի թիվը։ Այդ մասին «teatral-online.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

Եթե անցած վերջին երկու տարիներին այդ խարդախության դրսևորման աճին ինչ֊որ չափով արգելք են հանդիսացել լոկդաունը և QR֊կոդերով սահմանափակումները, ապա այսօր այդպիսի կայքերի զարգացումն ուղղակի ստացել է համակարգային բնույթ։ Բացված կայքերի կրկնօրինակները բազմաթիվ թատերասերների ու թատրոնը որպես իրենց ժամանց ընտրող հանդիսատեսներից շատերի համար նույնական են պաշտոնական կայքերի հետ։ Այդ կեղծ եղանակով վաճառվում են կեղծ տոմսեր, որոնք, ի վերջո, ոչ միայն նյութական կորուստներ են պատճառում մշակութային հաստատություններին և նրանց պոտենցիալ հանդիսատեսներին, այլև, հաճախ, վերածվում են մեծ սկանդալների պատճառի։

Ռուսաստանի տարբեր քաղաքներում արձանագրվել է, որ հաճախ կրկնօրինակ կայքերի թիվը գերազանցում է մեկ տասնյակը։

Առաջացած տոմսարկղային հիմնախնդրի դեմ պայքարող թատրոնները այս երևույթի դեմ ամենատարբեր առաջարկություններն ու խորհուրդներն են բարձրաձայնում, սակայն, ի վերջո, բոլորն էլ այն կարծիքին են, որ թատրոնի տոմս պետք է ձեռք բերել պաշտոնական տոմսարկղներից, որտեղ հանդիսատեսներին միշտ կարող են օգնել տոմսերի ընտրության և դրանց դիմաց անվտանգ ձևով վճարումներ կատարելու հարցում։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 213 անգամ