«BAFTA 2023»-ի մրցանակակիրները 45–ն են 02.21.2023
Անցած կիրակի, փտրվարի 19-ին Լոնդոնում կայացած Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստների ակադեմիայի կայացած հերթական BAFTA մրցանակաբաշխության հաղթողի պատվավոր ավարներից 7 անվանակարգերում լավագույն է ճանաչվել Netflix սթրիմինգային ալիքում գերմաներեն լեզվով նկարահանված «Արևմտյան ճակատում փոփոխություն չկա» ֆիլմը՝ ըստ Էրիխ Մարիա Ռեմարկի հանրահայտ վեպի: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»–ը՝ հղում անելով «ru.euronews.com»–ին:
Ռեժիսոր Էդվարդ Բերգերի հակապատերազմական կինոնկարը ներկայացվել էր որպես 14 անվանակարգերի թեկնածու: Այն թեև սպասված «ավարի» կեսին է արժանացել, բայց դրանց մեջ են նաև երկու գլխավոր մրցանակները՝ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգերում:
Լոնդոնի Արքայական փառատոնային դահլիճից հետո այս ֆիլմի նկարահանող խմբին սպասում են Լոս–Անջելոսի «Dolby» կինոթատրոնում, որտեղ մարտի 12-ին կկայանա Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունը: Այդ նշանավոր փառատոնը 2023թ.-ին կանցկացվի 95–րդ անգամ: Այստեղ ռեմարկյան վեպի հիման վրա նկարահանված Բերգերի ֆիլմը կպայքարի 9 անվանակարգերի համար:
Ազգայնական քարոզներով վարակված երիտասարդները վերամբարձ մտքերով մեկնում են Առաջին համաշխարհային պատերազմի թատերաբեմ: Սակայն արկածների փոխարեն հայտնվում են մարդու ձեռամբ արարված դժոխքում: Պատերազմն ավարտվում է, նրանք վերադառնում են քաղաքացիական կյանք, սակայն պատերազմի դաշտում ստացած ֆիզիկական և հոգևոր վերքերը խանգարում են կրկին վերադառնալ բնականոն մարդկային կյանքի հուն: Նրանք «կորուսյալ սերունդ» են:
Նշելով ֆիլմի սոցիալական կարևոր նշանակության մասին, պրոդյուսեր Մալթե Գրյուներթն ընդգծել է, որ «Արևմտյան ճակատում փոփոխություն չկա» ֆիլմն առավել քան այժմեական է հատկապես Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ գործած ագրեսիայի համապատկերում:
Այս անգամ, ընդհանուր առմամբ, «BAFTA 2023»-ի անվանակարգեր է շնորհվել 45 կինոնկարների: