Լաբորատորիա, որտեղ առաջին անգամ կանդրադառնան 20-21–րդ դդ. չինական դրամատուրգիային03.21.2023
Ռուսաստանի Լիպեցկ քաղաքի Տոլստոյի անվան դրամատիկական թատրոնի բազայի վրա պատրաստվում են անցկացնել չինական դրամատուրգիայի առաջին թատերական լաբորատորիան: Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում աշխատող ռեժիսորները լաբորատորիայի ընթացքում կպատրաստեն բեմադրությունների նախագծեր 20-21–րդ դարերի չին հեղինակների պիեսների հիման վրա: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»–ը՝ հղում անելով «teatral-online.ru»–ին:
Լաբորատորիայի ղեկավար, թատերական քննադատ Եկատերինա Մորոզովան նշել է,լ որ ռեժիսորների համար իրենց միջոցառմանը մասնակցելը կվերածվի նոր փորձի չինական դրամատուրգիան ժամանակակից ռուսական բեմ տեղափոխելու հարցում: Նախագծին մասնակցելու համար կհրավիրվեն 5 բեմադրիչներ, որոնք սեփական որոշմամբ կամ լաբորատորիայի ղեկավարների օժանդակությամբ կընտրեն չին հեղինակների պիես և 6 օրվա ընթացքում դրա հիման վրա կստեղծեն Լիպեցկի թատրոնի բեմում ցուցադրվելիք իրենց բեմադրության նախագիծը:
Լաբորատորիայի ղեկավարը նշել է, որ բեմադրության էսքիզների ժանրն ու ձևը ընտրելու հարցում ռեժիսորները միանգամայն ազատ կլինեն:
«Որպես արևելագետ, որը շատ վաղուցվանից է զբաղվում արևելյան, այդ թվում նաև չինական թատրոնի պատմությամբ և հիմնախնդիրներով, ուրախ եմ, որ ռուսական թատրոնը դիմել է աշխարհի ամենից հարուստ թատերական ավանդույթներով թատրոնին»,– նշել է Մորոզովան:
Լաբորատորիայի արդյունքում պատրաստված 5 բեմադրությունների էսքիզները կանցնեն նաև քննարկումների մասնագիտական փուլով, ապա դրանցից մեկը կամ երկուսն իրավունք կստանան շարունակել բեմադրական աշխատանքները: