Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հրդեհին զոհ է դարձել խորհրդային պատանիների սիրելի ֆիլմի տանկիստի դերակատարը

03.27.2023



86 տարեկանում կյանքից հեռացել է Խորհրդային Միության պատանեկության մեջ ժամանակին մեծ մասսայականություն ձեռք բերած լեհական բազմասերիանոց «Չորս տանկիստներն ու շունը» ֆիլմի գլլխավոր դերակատարներից մեկը՝ Պյոտր Վիսոցկին։ Այդ մասին «ria.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

Լեհական «Brama Grodzka» պարբերականի սոցիալական ցանցում տեղեկատվություն է տարածվել, որ դերասանը զոհվել է իր փայտե տանը բռնկված հրդեհի մեջ։

Երբ հրշեջները ժամանել են դեպքի վայր, տան պատուհաններից և տանիքի բացվածքներից դուրս էր հորդում ծուխ; Ոստիկանությունը հայտնել է, որ կրակին զոհ է գնացել մեկ մարդ։

Պյոտր Վիսոցկին զոհվել է իր ծննդյան 87֊ամյակի նախօրեին, որը կլրանար ապրիլի 13֊ին։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 87 անգամ