Չեղյալ են համարվել մի շարք հայտնի երգիչների ու խմբերի համերգները03.28.2023
Ռուսաստանի Դոնի֊Ռոստով քաղաքում օրերս չեղյալ են համարել մի շարք հայտնի էստրադային խմբերի ու արտիստների համերգներն այն պատճառով , որ նրանք իրենց օժանդակությունը չեն հայտնել Ուկրաինայի դեմ ընթացող պատերազմական գործողություններին։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ria.ru»֊ին։
Դոնի֊Ռոստովի քաղաքապետ Ալեքսեյ Լոգվինենկոն մերժված արտիստների ցանկում է ընդգրկել, օրինակ, Վալերի Մելադձեին, Ալեքսանդ Ռեվվին Աննա Լորակին։ Իսկ ավելի վաղ, այդ նախագծերի կազմակերպիչ Արմեն Գևորգյանը նշել էր մերժված խմբերի անունները, որոնց մեջ են հայտնի ԴԴՏ, «Մումիյ Տրոլլ», «Մաշինա վրեմենի» երաժշտական խմբերը։
Դոնի֊Ռոստովի քաղաքապետի կարծիքով, իրենց քաղաքի բնակիչները չեն ընդունի այն արտիստներին,որոնք չեն հայտնում օժանդակություն «հատուկ գործողությանը»։
Հիշեցնենք, որ ռուսական զինված ուժերը Ուկրաինա են ներխուժել 2022թ․֊ի փետրվարի 24֊ին։