Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Արթ–բիզնեսի շուկան վերականգնվում է քովիդյան հարկադիր նահանջից հետո

04.06.2023


Արվեստի առարկաների համաշխարհալին շուկան 2022թ.-ին աճել է 3 տոկոսով: Այդ մասին « Art Basel և UBS Global Art Market Report»միջազգային կազմակերպությունների տարեկան հշվետվության վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»–ը՝ հղում անելով «interfax.ru»–ին:

2022 թ.-ին արվեստի ստեղծագործությունների վաճառքը աշխարհում կազմել է 67,8 մլրդ դոլար, որը գերազանցել է COVID-19–ից առաջ (2019թ.-ին) գրանցված ցուցանիշը (64,4 մլրդ դոլար): Այն նաև շատ մոտ է 2014թ.-ին գրանցված ռեկորդային արդյունքին, որը կազմել է 68,2 մլրդ դոլար:

Բաց աճուրդներում վաճառքը 1 տոկոսով նվազել է ( մինչև 26,8 մլրդ դոլար): Սա բացատրվում է նաև այն հանգամանքով, որ Չինաստանում չեն անցկացվել արվեստի ստեղծագործությունների մի շարք աճուրդային վաճառքներ:

Դիլերային բիզնեսի ոլորտում ցուցանիշը 7 տոկոսով աճել է և հասել 37,2 մլրդ դոլարի: Դա հնարավոր է դարձել մասնավորապես այն տոնավաճառների շնորհիվ, որոնց հասանելիք բաժնեմասը վաճառքից ավելացել է մինչև 35 տոկոս, անցած տարվա 27 տոկոսի դիմաց:

Վաճառքի բաժնեմասով առաջատարը ԱՄՆ–ն է (45 տոկոս), նրան հաջորդում է Մեծ Բրիտանիան (18 տոկոս) և Չինաստանը է (17 տոկոս):

Զեկույցի հեղինակ Քլեր Մքէնդրյուն նշել է ԱՄՆ–ի մեծ դրական գործոնը և Չինաստանի մեծ բացասական գործոնը, որոնք ամբուղջության մեջ միմյանց հավասարեցնում էին: Ամերիկյան արթ-շուկան վերականգնվում է կորոնավիրուսի հետևանքով առաջացած անկումային վիճակից և 2022թ.-ին արդեն հասել է իր առավելագույն արդյունքին: Այն հասցրել է աճել 8 տոկոսով և դրամական արտահայտությամբ կազմում է 30,2 մլրդ դոլար:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 101 անգամ