Թբիլիսիի ռուսալեզու թատրոնը չի պլանավորում ֆինանսական աջակցություն ստանալ04.11.2023
Թբիլիսիի Գրիբոեդովի անվան ռուսալեզու թատրոնը չի պլանավորում Ռուսաստանից ֆինանսական աջակցություն ստանալ։ Այդ մասին «Ռուսական թատրոնը արտասահմանում որպես ռուսական մշակույթի ինստիտուտ» վերտառությամբ կոնֆերանսում ասել է Ռուսաստանի մշակույթի փոխնախարար Ալլա Մանիլովան։
«Մենք չենք պատրաստվում ընդունել»,֊ ասել են թատրոնի մամլո ծառայությունում՝ նշելով, որ ֆինանսավորման մասին իմացել են ԶԼՄ֊ներից։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։
Թատրոնից նաև հայտնել են, որ մինչ այդ ռուսաստանյան կողմը թատրոնի հետ նման հարց չի քննարկել։
Նշենք որ կոնֆերանսում Աննա Մանիլովան խոսել է այն մասին, որ «Ռուսական սեզոններ»ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը պետք է հատկացնի 10 մլն ռուբլի նոր սարքավորումներ ձեռք բերելու և մի շարք թատրոններում նոր բեմադրությունների համար։ Նա նշել է այն թատրոնների մասին, որոնք գործում են Վրաստանում, Աբխազիայում, Հայաստանում, Բելոռուսում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Հարավային Օսեթիայում, Ղազախստանում, Թուրքմենիայում, Ղրղզստանում։ Այս ցանկում նշված է նաև Թբիլիսիի Գրիբոեդովի անվան թատրոնը։