Քիմ Քարդաշյանը կնկարահանվի հատուկ իր համար ստեղծված սերիալում04.11.2023
Ամերիկյան ռիելիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը կնկարահանվի «Սարսափների ամերիկյան պատմություն» հեռուստասերիալի 12֊րդ սեզոնում։
Սերիալի այդ թողարկման սցենարը գրվել է հատուկ այս գերաստղի համար։ Ըստ «The Hollywood Reporter» պարբերականի նրա կերպարը ֆիլմում լինելու է «ուրախ, ոճային և արդյունքում՝ սարսափազդու»։
12-րդ սեզոնի ««Սարսափների ամերիկյան պատմություն»֊ն էականորեն տարբերվելու է նախորդներից։ Հայտնի է, որ այս սեզոնի թողարկման համար գրական հիմք է դարձել կին գրող Դանիել Վալենթայնի «Դելիկատ կարողություն» վեպը։ Այն պատմում է մի կնոջ մասին, որը կարծում է, թե իր հղիությանը խանգարում է իր չարաբաստիկ կազմվածքը։
«Քիմը TV֊ում առավել պայծառ և մեծ աստղերից է։ Մենք շատ ուրախ ենք, որ նա դարձավ «Սարսափների ամերիկյան պատմություն» հեռուստասերիալի ընտանիքի մաս»,֊ հայտարարել է այս շոուի հեղինակներից Ռայան Մյորֆին։ Նա նաև նշել է, որ իրենց սերիալի 12֊րդ սեզոնը ամբիցիոզ է և տարբերվում է մինչև այժմ նկարահանվածներից։
Նկարահունումները կիրականացվեն Նյու֊Յորքում։ Մեկնարկը նախատեսված առաջիկա շաբաթներին։