Սոցցանցերում դերասանի մահվան քննարկումները առաջացրել են նոր վարկած04.18.2023
Վերջերս կյանքից վաղաժամ հեռացած ռուսաստանցի հայտնի դերասան Վադիմ Վոլկովի մահվան պատճառը, ըստ նոր քննչական վարկածի, կարող էր լինել էլեկտրասկուտերի վրաերթը, որը վարելիս է եղել մի երիտասարդ։ Այդ մասին տեղեկացնում են որոշ ռուսաստանյան լրատվամիջոցներ։ Այժմ իրավապահները համապատասխան գործողություններ են իրականացնում պետերբուրգցիների շրջանում սիրված և ճանաչված արտիստի մահվան նոր հավանական վարկածի ուղղությամբ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «lenta.ru»֊ին։
Այս վարկածի ուղղությամբ քննություններ սկսելու հիմք են ծառայել սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունները, որոնց համաձայն արտիստը վրաերթի է ենթարկվել էլեկտրասկուտերի կողմից։ Նույնիսկ կան ականատեսեր, որոնք վկայում են, որ սկուտերը վարելիս է եղել հարբած 18֊ամյա մի երիտասարդ։
Այս նոր վարկածին հակառակ, ռուսաստանյան որոշ լրատվամիջոցներ էլ տեղեկացրել են, որ 59֊ամյա Վոլկովի մահը վրա է հասել բնական պատճառով։ Դա հաստատել է նաև նրա դուստրը՝ Ագլայան, որի հայտարարության համաձայն Վադիմ Վոլկովը մահացել է սրտի հետ կապված հիմնախնդիրների պատճառով։
Պետերբուրգի Ֆանտանկայի վրայի երիտասարդական թատրոնի արտիստի մահը թատերասերները համարում են մեծ կորուստ։ Նա զբաղված էր բազմաթիվ բեմադրություններում, նկարահանվել է հայտնի սերիալներում։