Մշակույթի փոխնախարարը մեղադրվում է 200 մլն ռուբլի հափշտակելու մեջ04.20.2023
Նախօրեին, ապրիլի 19֊ին, Մոսկվայի Բասմանյան շրջանի դատարանի որոշմամբ երկու ամսով ձերբակալվել է Ռուսաստանի մշակույթի նախկին փոխնախարար Օլգա Յարիլովան; Նա մեղադրվում է պաշտոնը չարաշահելու մեջ։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուր»֊ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։
Նախկին փոխնախարարին սպառնում է 10 տարվա բանտարկություն, դրանից հետո որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից և որոշակի գործունեության տեսակներից 3 տարի զրկմամբ։ Պետական նախկին պաշտոնյան կալանավորվել է Ռուսաստանում բնակչության որոշակի սոցիալական խմբերին մշակութային օջախներ անվճար հաճախելու հնարավորություն ընձեռող «Պուշկինյան» քարտերի նախագծից ավելի քան 200 մլն ռուբլի հափշտակելու գործի շրջանակներում։
Օլգա Յարիլովան ՌԴ մշակույթի փոխնախարար է նշանակվել 2018թ․֊ին։ Նա սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է 2022թ․֊ին։