Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Անդրեյ Մոգուչիի բեմադրությունների ցուցադրությունները չեղյալ են հայտարարվում

04.25.2023


Մոսկվայի Ազգությունների թատրոնում չեղյալ են համարել «Հեքիաթ վերջին հրեշտակի մասին» բեմադրության առաջիկա ցուցադրությունները, որտեղ հանդես է գալիս նաև հայտնի դերասանուհի Լիա Ախեջակովան։ Այդ մասին «teatral-online.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

Սանկտ֊Պետերբուրգի Մեծ դրամատիկական թատրոնի նախկին ռեժիսոր Անդրեյ Մոգուչիի պատրաստած այդ բեմադրությունը մոսկովյան թատրոնն իր ծրագրի մեջ չի ներառել նաև առաջիկա պետերբուրգյան հյուրախաղերի համար։

Ռեժիսորի այս գործը, որը 2019թ․֊ին արժանացել է Ռուսաստանի թատերական հեղինակավոր մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին՝ «Ոսկե դիմակին», նախատեսված էր այս երկրի հյուսիսային մայրաքաղաքում հունիսի 19-20֊ի հյուրախաղի մեկնարկի համար։

Այժմ հայտարարություն է տարածվել, որ բեմադրության ցուցադրությունը տեխնիկական պատճառներով չեղյալ է համարվում։

Բեմադրությունը Իվան֊դուռաչոկի («Իվան֊ծալապակասի») մասին է: Այն երաժշտականացվել է անցյալ դարի 90֊ական թթ․֊երի գեղագիտության և թեմատիկական սկզբունքներով, իսկ ներկայացումը իմաստավորում է դրանց հետ արյունակցական կապը։ Այս ներկայացման մեջ Լիա Ախեջակովան կատարում է ոչ ծավալուն , սակայն շատ կոլորիտային դեր։

Անդրեյ Մոգուչիի բեմադրությունները չեղյալ հայտարարելու ալիքը մեկնարկել է այն պահից, երբ հայտնի դարձավ, որ ՌԴ Մշակույթի նախարարությունը չի թարմացրել նրա հետ Պետերբուրգի Տովստոնոգովի անվան Մեծ դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնավարության պայմանագիրը։






Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 79 անգամ