Ծագումով հույն, ռուսաստանցի արվեստագետի առջև դռները կփակվեն05.02.2023
Վիենայի դասական երաժշտության «Konzerthaus» կենտրոնը դադարեցրել է համագործակցությունը ծագումով հույն, ռուսաստանցի դիրիժոր, երաժիշտ, բանաստեղծ և դերասան Թեոդորոս Կուրենտզիսի հետ ։ Այդ մասին տեղեկացնում է ռուսական « teatral-online.ru» կայքը։
«Konzerthaus»֊ի պատասխանատու աշխատակից Մաթիաս Նասկեն հայտարարել է, որ Կուրենտզիսի հետ համագործակցության մեջ «դադար է դրվում» մինչև այն պահը, քանի դեռ վերջինս որոշակիորեն և միանշանակ կարծիք չի հայտնել ռուս֊ուկրաինական պատերազմի կապակցությամբ։
Նշենք, որ համաձայն ավելի վաղ կայացած համաձայնության, Թեոդորոս Կուրենտզիսը Ավստրիայի մայրաքաղաքում գործունեությունը կդադարեցնի վերջին անգամ հունիսին կայանալիք փառատոնում հանդես գալուց հետո։