Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փառատոն, որը մասսայականացնում է էլեկտրոնիկան

05.23.2023

Ռուսաստանի մայրաքաղաքի «Ստանիսլավսկի֊Էլեկտրաթատրոն»֊ում շարունակում են 2015թ․֊ին մեկնարկած «Բիոմեխանիկա» փառատոնը, որը նպատակ է դրել մասսայականացնել էլեկտրոնիկան, մուլտիմեդիայի հետ աշխատանքները և գործիքային թատրոնը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Այս տարի փառատոնը կկայանա հունիսի 8֊ից 10֊ին։ Այն անցկացվում է Էլեկտրաակուստիկ երաժշտության կենտրոնի հետ։

Փառատոնի հիմնական մասնակիցները CEAM Artists կազմակերպության երաժիշտներն են, որոնք կներկայացնեն հիմնականում արևմտյան կոմպոզիտորների ստեղծագործություններ ( Միքայել Բեյլ, Յանիս Կիրիակիդես, Սայմոն Լեֆլեր, Սառա Նեմցով և այլք)։

Առաջին անգամ Ռուսաստանում կհնչեցվեն Բրիգիտա Մունթենդորֆի, Իգոր Սիվայի, Պիեռ Ժոդլովսկու ստեղծագործությունները, կկայանա Պետեր Այդուի դիսկլավիրի համար պիեսի համաշխարհային պրեմիերան և այլն։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 63 անգամ