Սելին Դիոնը չեղյալ է համարել իր համերգային մեծ շրջագայությունը Եվրոպայում05.29.2023
Կանադացի հայտնի երգչուհի Սելին Դիոնը չեղյալ է համարել իր եվրոպական համերգային մեծ շրջագայությունը, որը պետք է կայանար 2023-2024 թթ֊երին։ «Ափսոսում եմ կրկին հիասթափեցնելու համար»,֊ փոխանցել է հիվանդ արտիստուհին եվրոպացի իր երկրպագուներին ։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով « iz.ru»֊ին։
«Ես շատ եմ աշխատում, որպեսզի վերականգնեմ ուժերս, բայց հյուրախաղերը կարող են շատ դժվար լինել, նույնիսկ եթե դու պատրաստ ես 100 տոկոսով»,֊ նշել է Դիոնը։
Դիոնը նաև ասել է, որ մշտապես հետաձգում է իր ելույթները, որն անարդարացի է իր երկրպագուների նկատմամբ և, որ լավագույնը չեղյալ հայտարարելն է։
Նրա համերգների տոմսերը ետ են ընդունվում և դրամը վերադարձվում է հանդիսատեսներին։
Եվրոպական շրջագայությունների ընթացքում Սելին Դիոնը պետք է հանդես գար Նորվեգիայում, Անգլիայում, Իռլանդիայում, Հունգարիայում, Գերմանիայում և Դանիայում։
2022թ․֊ին Դիոնը պատմել էր իր հետ պատահած հազվադեպ անբուժելի հիվանդության մասին։ Երգչուհին այդ հիվանդությունն անվանել է «մկանային կաշկանդվածության ախտանիշ», որը հանդիպում է միլիոնից մեկի մոտ։ Հիվանդությունը ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա, որի հետևանքով բարձրանում է մկանային ճնշումը՝ առաջացնելով սպազմ և ոսկրային ջարդվածքներ ստանալու մեծ հավանականություն:
«Մենք դեռ ամեն ինչ չգիտենք այս հազվադեպ հիվանդության մասին, սակայն արդեն գիտենք, որ դա հանդիսանում է մկանային սպազմի պատճառ, որից ես տառապում եմ»,֊ ասել է երգչուհին։
Նա խոստովանել է, որ հիմա դժվարությամբ է քայլում և ունի հիմնախնդիրներ նաև ձայնալարային հյուսվածքների հետ կապված։