Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հոգևորականներ և չինովնիկներ պրոֆեսիոնալների փոխարեն

05.31.2023

Ռուսաստանի մշակույթի նախարարությունը մի շարք հայտնի ռեժիսորների հեռացրել է խաղարկային, վավեգրական և անիմացիոն կինոյի փորձագիտական խորհուրդներից։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «vedomosti,ru»֊ին:

Օրերս Մշակույթի նախարարությունը հրապարակել է այդ խորհուրդների անդամների նորացված ցանկը, որոնցում այլևս ընդգրկված չեն այնպիսի հայտնի ռեժիսորներ, ինչպիսիք են Ալեքսեյ Ուչիտելը, Ալեքսեյ Ֆեդորչենկոն, Վլադիմիր Խիտոնենկոն, պրոդյուսերներ Պյոտր Անուրովը, Անտոն Զլատոպոլսկին և այլք։

Բացի այդ, ռոտացիայի տակ են հայտնվել նաև ոլորտը լուսաբանող լրագրողներ և «Կինոպրայմ» մասնավոր հիմնադրամի գործադիր տնօրեն Անտոն Մալիշևը։ Ասենք, որ այս հիմնադրամը 2019թ․֊ին հիմնել է հայտնի միլիարդատեր Ռոման Աբրամովիչը։

Փորձագիտական խորհուրդներից դուրս թողնված պրոֆեսիոնալների փոխարեն նշանակվել են Մշակույթի նախարարության աշխատակիցներ և եկեղեցու ներկայացուցիչներ։

Փորձագիտական խորհուրդների հիմնական գործառույթն այն է, որ այստեղ են ընդունում պետության կողմից սուբսիդավորվելու ակնկալիք ունեցող ստեղծագործական միավորումների կինեմատոգրաֆիայի կազմակերպման հայտերը։ Պետության կողմից աջակցության բյուջեն 2023թ․֊ի համար կազմում է ավելի քան 11,5 մլրդ ռուբլի։

Ավելի վաղ Ռուսաստանի մշակույթի նախարարությունը որոշել էր 2023թ․֊ին արտադրվող կինոնկարների առաջնահերթ թեմաները, ըստ որոնց կարևորվում են ավանդական արժեքների պահպանությունը, զինված ուժերում ծառայելու մասսայականացումը, իննովացիան և տեխնալոգիաները


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 69 անգամ