Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Էմիր Կուստուրիցան բանակի կենտրոնական թատրոնի գլխավոր ռեժիսոր

02.22.2022


Ռուսաստանի դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնի սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցային առաջարկել է Ռուսական բանակի կենտրոնական ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսորի պաշտոնը։ Արվեստագետը նախարարին շնորհակալություն է հայտնել վստահության համար և ընդունել է առաջարկությունը։ Այդ մասին «ՏԱՍՍ»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։

Այս համաձայնությունը կայացել է Նախարարի և ռեժիսորի հանդիպան ժամանակ։ Շոյգուն ընդգծել է, որ իր և Կուստուրիցայի միջև ձևավորվել է «վաղեմի բարեկամական հարաբերություններ» և նշել է ռեժիսորի կողմից «ռուսական մշակույթի ավանդների պահպանության և զարգացման» դերը։

Կուստուրիցան թատրոնի գլխավոր ռեժիսոր դառնալու Շոյգուի առաջարկությունը իր համար համարել է մեծ պատիվ։

«Ռուսական բանակի բեմը ունի մեծ պատմություն և ավանդույթներ։ Նոր պաշտոնում ստեղծագործական պլանների մեջ են հայտնի ֆիլմերի սյուժեների փոխադրումը ներկայացումների մեջ, օրինակ «Թռչում են կարապները», «Կյանքը որպես հրաշք» և այլն»,֊ ռեժիսորի խոսքերն է փոխանցել Շոյգույի մամլո քարտուղար Ռոսսիյանա Մարկովսկայան։

Մարկովսկայան նաև նշել է, որ Կուստուրիցան հույս է հայտնել, որ «սա կլինի հաջող աշխատանք» և ընդգծել է, որ «աշխարհում, որտեղ արժեքները շատ արագ փոփոխվում են» ինքը կաշխատի պահպանել դասական արժեքները։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 102 անգամ