Իտալիայի հայտնի հնավայրում հայտնաբերվել են Տրոյական թեմայով որմնանկարներ04.12.2024
Պոմպեյում պեղումների ժամանակ հայտնաբերվել են Տրոյական պատերազմի տեսարաններ պատկերող որմնանկարներ։ Ամենատպավորիչ հայտնագործությունը Հելենա Տրոյացու մեծ որմնանկարն էր, որը զարդարդարել է խնջույքների մեծ սրահի պատերը; Հնագետների կարծիքով այդ շինությունը, որտեղ հայտնաբերվել են որմնանկարները, կարևոր քաղաքական գործչի սեփականություն է եղել։ Այդ մասին «artguide.com»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։
Այս նույն տարածքում հայտնաբերվել են նաև Տրոյական պատերազմի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող Ապոլոնի և Կասանդրայի, Պարիսի և Հելենայի պատկերները:
Որմնանկարներով հարուստ դահլիճի առաստաղն ու տանիքը փլվել են հրաբխի ժայթքման ժամանակ։ Սակայն բարձր պատերը մնացել են կանգուն։ Հնագետներն ու վերականգնողները փայտամած են կանգնեցրել՝ ժամանակավոր տանիք ստեղծելու համար, իսկ պատերը պատվել են գիպսե սոսինձով, որպեսզի որմնանկարների փլվելու վտանգը կանխվի։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի