Վախճանվել է կատակերգակ կինոդերասանուհի Նատալյա Կրաչկովսկայան03.03.2016
Կյանքի 78-րդ տարում մահացել է խորհրդային կատակերգական կինոյի հանրահայտ արտիստուհի, Ռուսաստանի վաստակավոր դերասան Նատալյա Կրաչկովսկայան:
Նա կինոյում սկսել է նկարահանվել 1955 թ.-ից՝ «Պատմություն գյուղատնտեսի մասին» ֆիլմում՝ խաղալով երկրորդական պլանում: Նա իսկական ստեղծագործական հաջողության է հասել Լեոնիդ Գայդայի հանրահայտ «12 աթոռ» ֆիլմում նկարահանվելուց հետո, որտեղ կատարում էր մադամ Գրիցացուևայի դերը:
Ընդհանուր առմամբ դերասանուհին նկարահանվել է 90 ֆիլմերում, որոնցից առավել հայտնիներն են՝ «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը», «Մարդը Կապուցիների ճեմուղուց», Պոկրովյան դարբասներ» և այլն:
Կրաչկովսկայան հանդես է եկել նաև «Հայֆիլմ» կինոստուդիայում 1980թ.-ին ռեժիսոր Հենրիկ Մալյանի նկարահանած «Կտոր մը երկինք» ֆիլմում:
Դերասանուհու մահվան կապակցությամբ նրա հարազատներին ցավակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և այդ երկրի բազմաթիվ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: