Ըստ Գերման֊կրտսերի, ռուսական հեղինակային կինոները նման են իրար10.10.2023
Ռուսաստանցի հեղինակային կինոյի ռեժիսորները ավելի ու ավելի հազվադեպ են զբաղվում սեփական տեսլականի պատկերմամբ։ Բոլոր ֆիլմերը նման են իրար և միակ բացառությունը յակուտական կինեմատոգրաֆիան է։ Օրերս նման հայտարարությամբ է հանդես եկել հայտնի ռեժիսոր Ակեքսեյ Գերման֊կրտսերը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։
«Մեր կինոն, իմ կարծիքով, որպես օրինաչափություն, դառնում են իրար նման»,֊ ասել է Գերման֊կրտսերը, Գելենջիկ քաղաքում ընթացող «Մայակ» փառատոնի շրջանակներում կայացած գործարար հանդիպման ժամանակ։
Նրա կարծիքով ռուսաստանցի ռեժիսորները քիչ են ուշադրություն դարձնում սյուժեների և նորարարության վրա։ Նա նշել է, որ հեղինակային կինոն պետք է ավելի հետաքրքիր, համարձակ, անսովոր և ավելի փորձարարական լինի։ Ըստ նրա, որքան էլ տարօրինակ է, միջին մակարդակից ավելի բարձր կինոն Յակուտիայում է։
Գելենջիկում «Մայակ» փառատոնը մեկնարկել է անցյալ շաբաթ և կավարտվի հոկտեմբերի 9-ին՝ ժամանակակից կինոյի զարգացման «Կինոփրայմ» հիմնադրամի նախաձեռնությամբ։