Ամուսինները կուբայական ռիթմերը դարձրել են ամերիկյան հոգևոր ոլորտի բաղադրիչ03.14.2019
Վաշինգթոնում կայացել է Գերշվինի անվան մրցանակաբաշխության արարողությունը: Այն շնորհվում է մասսայական երաժշտության ոլորտում հասած ձեռքբերումների համար: Այդ մասին տեղեկացնում է «tvkultura.ru»-ն:
Այս մրցանակաբաշխության պատմության մեջ առաջին անգամ պարգևատրվածների մեջ են եղել ծագումով լատինամերիկացի Գլորիա և Էմիլիո Էստևանները: Նրանք ամուսիններ են և այս ձեռքբերումին հասել են այն բանի շնորհիվ, որ Էստևան ամուսինների կատարողական մշակույթը ամերիկյան հոգևոր ոլորտի մի բաղադրիչ էլ դարձրել է կուբայական ռիթմերը:
Արտիստները ծանոթացել են, երբ դեռ ուսանող էին: Նրանք միասին սկսում են հանդես գալ «Miami Sound Machine» համույթում: Ավելի ուշ Գլորիան հանդես է գալիս որպես մենակատար, իսկ Էմիլիոն դառնում է հաջողակ երաժշտական պրոդյուսեր: Ամուսինները 20 անգամ միասին արժանացել են «Գրեմմիի»:
«Ես կարծում եմ, որ այս մրցանակը իմ և Գլորիայի պատմությունը չէ: Սա այն մասին է, որ յուրաքանչյուր երազանք կարող է իրականանալ, և յուրաքանչյուրը երբևիցե կտոնի իր հաղթարշավը»,- ստանալով մեծն Ջորջ Գերշվինի անունը կրող մրցանակը՝ ասել է Էմիլիո Էստևանը:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: