Բենքսին հայտնաբերվել է, բայց Բենքսին մնում է անհայտ07.05.2019
Բրիտանական ITV հեռուստաալիքը հրապարակել է 2003թ.-ի արխիվային մի նյութ, որը կոչվում է «Հարցազրույց Բենքսիի հետ»: Կադրում երիտասարդ մարդը, որը ներկայացվում է որպես փողոցային նկարիչ, չի բացահայտում իր ինքնությունը, սակայն շատերի մեջ առաջացրել է կասկած, որ նա, հավանաբար, հենց նույն Բենքսին է: Հարցազրույցում այդ մարդն ասում է, որ չի կարելի լինել փողոցային նկարիչ և, միաժամանակ, լինել հանրությանը հայտնի»: Ըստ նրա հանրությանը հայտնի լինելը և տարբեր շինությունների պատերին գրաֆֆիտներ ստեղծելը տարբեր բաներ են: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:
16 տարի առաջ, մեկը, որն իրեն անվանում էր Բենքսի, հարցազրույց է տվել Լոնդոնում մի ցուցահանդեսի բացման նախօրեին: «Ազդեցության համար պայքար» խորագրով այդ նախագիծը մեծ աղմուկ է բարձրացրել, քանի որ ցուցադրանքում ներառվել էին նկարներ, որոնք արվել էին կենդանիների վրա:
Հայտնաբերված կադրերում կա նաև այս հարցազրույցին մասնակցած երիտասարդի գրաֆֆիտը, որը պատկերում է խորանարդիկներ և մի երեխա: Այս գործը վաղուց է վերագրվում Բենքսիին: Սակայն լիարժեք վստահություն, որ հարցազրույցի մասնակիցը իրոք նա է, չկա: Սպորտային վերնազգեստը և մոխրագույն գործվածքը փակում են խոսողի դեմքը, երևում են միայն աչքերը և մազերի մի քանի փունջ:
«Ես այն ժամանակ տեսել եմ նրա դեմքը: Սակայն խնդիրն այն է, որ հետո ես բացարձակ մոռացա, թե նա ինչպիսի տեսք ուներ: Տարօրինա՞կ է : Այո: Ես նրան տեսել եմ ողջ հասակով, հաղորդակցվել եմ հետը, սակայն այժմ, բացարձակ չեմ հիշում»,- ասել է ITV հեռուստաալիքի նորությունների բաժնի թղթակից Հայթ Գորդոնը:
Այս թեմայով այլ հղումներ-1