Այգու մետաղական կառուցվածքները հիշեցնում են պարային շարժումներ08.29.2018
Ռուսաստանի մայրաքաղաքում ի հայտ է եկել ևս մեկ այգի: Այն կառուցվում է 20-րդ դարի բալետի մեծ պարուհի Մայա Պլիսեցկայայի պատվին և կկոչվի «Կարմեն»: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:
Այգու նախգիծը հեղինակել է բրիտանացի մասնագետ Ջեյմս Բասսոնը:
Բասսոնը լանդշաֆթի հարդարման համաշխարհային համբավ վայելող վարպետ է: Նա ստեղծել է հանգստի և ժամանցի ժամանակակից տարածություններ աշխարհի շատ մեգապոլիսներում՝ Ֆիլադելֆիայում, Սինգապուրում, Նագասակիում, Նիցայում և այլուր:
Մոսկվայում նա այգին կառուցում է Պլիսեցկայայի անունը կրող պուրակում, որը գտնվում է Ռուսաստանի Մեծ թատրոնից ոչ հեռու: Այստեղ Բասսոնը արդեն տնկել է 8 հազար տարբեր բույսեր:
«Ինձ հարկավոր էին հզոր բույսեր՝ վառ գույներով: Ես ցանկանում էի այստեղ ցուցադրել պարի պատկեր և Պլիսեցկայայի յուրահատուկ կերպարը: Բայց ես չեմ մոռացել այգու բույսերի բնական գեղեցկության մասին, որոնք այդպիսին են իրենց կյանքի ցանկացած ժամանակահատվածում»,- ասել Է Ջեյմս Բասսոնը:
Այգու հարդարման նախագիծը Բասսոնը պատրաստել է կես տարվա ընթացքում: Այսօր, երբ վարպետն արդեն ավարտել է աշխատանքը, այնպիսի տպավորություն է թողնում, որ բոլոր այդ խոտերը, ծաղիկները և թփերը միշտ այդտեղ են եղել:
Իրականում դրանք բրիտանացի վարպետի մանրակրկիտ ընտրության արդյունք են:
Նույն սկզբունքով են պատրաստվել նաև մետաղական կառուցվածքները, որոնք հիշեցնում են պարային շարժումներ: Բասսոնին ներշնչում է աշխարհն իր բազմազանությամբ: Հիմա նրա էությունը զբաղեցնում է բալետը:
Մեկ տարի առաջ Բասոնը Լոնդոնում ստեղծել է միջերկրածովյան այգի: Այդ պարագայում, իր իսկ խոստովանությամբ, նա ներշնչվել էր Մալթայում գտնվող մի լքյալ քարի հանքով:
Այնպես, որ նրա ընտրած ծաղիկներն ու բույսերը պատահական ընտրության արդյունքներ չեն:
«Պլիսեցկայան գեղեցիկ էր և ուժեղ: Այստեղ նույնպես այդպիսի շատ բույսեր կան՝ ուժեղ և առաձգական: Ինչպես նետի աղեղ, որը կարելի է ճկել, բայց չկոտրել».- այսպես է մոսկովյան պուրակում ձևավորումն արդեն գրեթե ավարտած բուսատեսակները բնութագրել Բասսոնը:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
Այս թեմայով այլ հղումներ-1
Այս թեմայով այլ հղումներ-2