Մահացել է Հանս Քլոսի դերակատար Ստանիսլավ Միկուլսկին11.28.2014
Կյանքի 86-րդ տարում Վարշավայի հիվանդանոցներից մեկում, կարճատև հիվանդությունից հետո մահացել է լեհ հայտնի դերասան Ստանիսլավ Միկուլսկին: Այդ մասին նրա կենսագրության հրատարակաիչ Քշիշտոֆ Հենչելովսկու հայտարարությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:
«Նոյեմբերի 27-ին 05;15-ին մահացել է Ստանիսլավ Միկուլսկին: Լեհական կինոյի սրբապատկերը, անկրկնելի Հանս Քլոսը՝ «Կյանքից առավել թանկ» սերիալից»,- նշել է իր հաղորդագրության մեջ Հենչելովսկին:
Միկուլսկին ծնվել է Լոձ քաղաքում՝ 1929 թ.-ի մայիսի 1-ին: Դերասանական կարիերան սկսել է 1950-ական թվականներին:
Նա աշխատել է Վարշավայի մի քանի թատրոններում, որոնցում կերպավորել է ավելի քան 80 հերոսի, այդ թվում նաև Համլետին: Առաջին անգամ կինոյում նկարահանվել է 1955 թ.-ին: Դա Յան Ռիբկովսկու «Հույսի ժամեր» կինոժապավենն էր:
Նախկին ԽՍՀՄ-ի տարածքում շատ կինոսիրողներ այսօր էլ կհիշեն Միկուլսկու մարմնավորած հետախույզ Հանս Քլոսին, ով 1941 թ.-ից մինչև երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը խորհրդային բանակին մատակարարում էր ֆաշիստական զորքերի մասին արժեքավոր և գաղտնի տեղեկություններ: