Հայտնի քրեակատարողական հաստատությունը կդառնա կինոփառատոնի ասպարեզ 09.12.2014
Սեպտեմբերի 20-27-ին տեղի կունենա Սանկտ Պետերբուրգի ամենահին՝ 24-րդ միջազգային կինոփառատոնը, որը կրում է ,,Ուղերձ մարդուն,, խորագիրը: Ստուգատեսի ընթացքում կցուցադրվեն վավերագրական, խաղարկային կարճամետրաժ, անիմացիոն և փորձարարական ֆիլմեր: Այդ մասին հաղորդում է ,,taglur.am,,-ը՝ հղում անելով ,,newsru.com,,-ին:
2014թ.-ին անցկացվելիք փառատոնի յուրահատկությունը կդառնա այն, որ միջոցառման շրջանակներում կընդգրկվի նաև Մոսկվա քաղաքը:
Փառատոնի ընթացքում կներկայացվեն 87 երկրներում արտադրված բազմաթիվ ֆիլմեր, որոնցից 100-ի համար ցուցադրությունը պրեմիերային է:
Նշենք, որ ,,Ուղերձ մարդուն,, փառատոնը արդեն ավանդույթ է դարձրել ֆիլմերի ցուցադրություններ անցկացնել նաև Սանկտ Պետերբուրգի ,,Կրեստի,, քրեակատարողական մեկուսարանում: Այս տարի այդ մշակութային ծրագրում կընդգրկվի նաև Մոսկվայի ,,Մոտրոսկայա տիշինա,, հայտնի մեկուսարանը:
Բացի այդ, փառատոնը կկազմակերպի ֆիլմերի հատուկ ցուցադրություն, որի ժամանակ հանդիսատեսները հնարավորություն կստանան դիտել տարբեր միջազգային գլխավոր կինոֆորումների մասնակից 20 ֆիլմ: Հագեցած ծրագրում նախատեսվում են բազմաթիվ այլ միջոցառումներ, որոնք կունենան թե կրթական և թե կինոյի ոլորտում փորձարարական նշանակություն:
Վավերագրական, խաղարկային կարճամետրաժ, անիմացիոն և փորձարարական ֆիլմերի ,,Ուղերձ մարդուն,, փառատոնը Պետերբուրգում առաջին անգամ անցկացվել է 1989 թ.-ին: