Որպեսզի հնարավոր լինի միասնական համակարգով գնահատել12.28.2018
Ռուսաստանի աշխատանքի նախարարությունը հաստատել է մուլտիպլիկատորների մասնագիտական ստանդարտները: Դրանք մշակվում են այն նպատակով, որպեսզի հնարավոր լինի միասնական համակարգով գնահատել աշխատողի մասնագիտական և որակավորման մակարդակը: Բացի այդ մասնագիտական ստանդարտները հիմք են հանդիսանում դաշնային կրթական ստանդարտները, մասնագիտական կրթության ուսումնական ծրագրերը ձևավորելու և մեթոդական նյութերը մշակելու համար: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:
Մուլտիպլիկացիայի ոլորտում ստանդարտները հաստատվել են «Նկարիչ-անիմատոր», «Անիմացիոն կինոյի և համակարգչային խաղերի արտադրություն նախապատրաստող մասնագետ», «Անիմացիոն կինոյում վիզուալացիայի մասնագետ» մասնագիտությունների համար: