Մոսկվայում բացվել է երևանաբնակ հայ նկարչի աշխատանքների ցուցահանդեսը 04.15.2014
Մոսկվայում, Ռուսաստանի Ժամանակակից պատմության Պետական կենտրոնական թանգարանում բացվել է հայ նկարիչ Փարավոն Միրզոյանի աշխատանքների ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը կազմակերպվել է երկու մայրաքաղաքների՝ Ռուսաստանի պատմության Պետական կենտրոնական թանգարանի և Հայաստանի Ազգային պատկերասրահի համագործակցության արդյունքում:
Ցուցահանդեսի բացման կապակցությամբ Ռուսաստանի մշակույթի նախարարության կողմից փոխնախարար Գրիգորի Իվլևն իր ուղերձում նշել է, որ ներկա ցուցադրանքը արվեստը գնահատողներին հիանալի հնարավորություն է ընձեռում ծանոթանալու տաղանդավոր նկարչի փիլիսոփայական արվեստին:
«Աշխարհն արդեն ստեղծվել է Աստծո կողմից » խորագիրն ունեցող ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցում էր Ռուսաստանում Հայաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, այդ առթիվ Հայաստանից Մոսկվա ժամանած արվեստագետներ, արվեստասերներ և բազմաթիվ մոսկվացիներ : Այն կգործի մինչ մայիսի 11-ը: