Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բացի Իգոր Ստրավինսկուց, բոլոր մյուս ռուսաստանցիները հանվել են ցուցակներից

05.26.2022


Առաջիկայում Իտալիայի Գորիցիա քաղաքում կայանալիք Ռուդոլֆո Լիպիցերայի անվան դասական երաժշտության մրցույթի ծրագրից հանել են ռուս կոմպոզիտորներ Պյոտր Չայկովսկու, Սերգեյ Պրոկոֆևի, Դմիտրի Շոստակովիչի և Ալեքսանդր Գլազունովի նախատեսված ստեղծագործությունները։ Արմատապես փոփոխված ծրագրում, եվրոպացի կոմպոզիտորների կողքին, մնացել է միայն մեկ ռուսաստանցի կոմպոզիտորի՝ Իգոր Ստրավինսկու անունը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Ասենք, որ մինչ այդ կազմակերպիչները մրցույթի մասնակիցների ցանկից հանել են նաև Ռուսաստանցի երեք ջութակահարուհիների անունները։
Այս քայլերից հետո կազմակերպիչները ոչ մի բացատրություն կամ հիմնավորում չեն ներկայացրել։

Իտալացի նշանավոր ջութակահար, կոմպոզիտոր և դիրիժոր Ռուդոլֆո Լիպիցերայի (1895-1974թթ․) անվան մրցույթի կանոնադրությամբ միջոցառմանը կարող է մասնակցել ցանկացած ազգության երիտասարդ ջութակահարները, որոնք ծնվել են 1989թ․֊ի սեպտեմբերի 11֊ից հետո։ Հաղթողները ստանում են մինչև 15հազար եվրո դրամական պարգև։

Մրցույթի մասնակիցներից նախապես գանձվում է 150 եվրո։ Մասնակիցների համար կազմակերպիչները ապահովում են անվճար կեցավայր և սնունդ։ Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 31֊ը։

Նշենք, որմրցույթը կկայանա սեպտեմբերի 2֊ից 11֊ը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 379 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ