2017թ.-ի պատվավոր «Օսկարի» դափնեկիրները հայտնի են 11.13.2017
Ամերիկյան կինոակադեմիան «Օսկար»-ներ է շնորհել կինոարվեստում նվաճումների հասնելու համար:
2017թ.-ին այդ պատվավոր մրցանակին են արժանացել կանադացի դերասան Դոնալդ Սազերլենդը, ամերիկացիներ ռեժիսոր Չարլզ Բերնեթը, կինոօպերատոր Օուեն Ռոյզմանը և ծագումով բելգիացի, ֆրանսիայում ստեղծագործող բեմադրիչ Անյես Վարդան:
Հատուկ «Օսկար է ստացել նաև մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտոն իր փորձարարական «Մարմին և ավազ» (2017թ.) աշխատանքի համար:
Ինյարիտոն այդ ֆիլմը նկարահանել է վիրտուալ իրականության ձևաչափով և ներկայացնում է մեքսիկացի անլեգալ գաղթականների կյանքը: Ռեժիսորը, որն արդեն 4 անգամ «Օսկարի» մրցանակակիր է դարձել, ստանալով հերթական պարգևը, այն նվիրեց «աշխարհի բոլոր էմիգրանտներին», որոնք հաճախ դառնում են «գաղափարախոսությունների և նախապաշարմունքների պատանդներ»:
Կանադացի դերասան, 82-ամյա Սազերլենդն իր կեսդարյա կինոկարիերայի ընթացքում նկարահանվել է 140 ֆիլմերում: Նա «Ոսկե գլոբուսի» կրկնակի դափնեկիր է: Կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր 89-ամյա Անյես Վայդան հայհտնի է իր «Քլեո 5-ից 7» (1962թ.), «Երջանկություն» (1965թ.), «Առանց տանիք, օրենքից դուրս» (1975թ.) ֆիլմերով: Ի դեպ, վերջին ֆիլմը Վենետիկի միջազգային կինոփառատոնում արժանացել է «Ոսկե առյուծի:
Չարլզ Բարնեթը հայտնի դարձավ «Ոչխարներ մորթողը» (1977թ.) ֆիլմի թողարկումից հետո, որը քաղաքային գետտոյի մասին է: Նա աչքի է ընկել նաև մի քանի վավերագրական կինոնկարներով: Իսկ 81-ամյա Օուեն Ռոյզմանը,որը 5 անգամ դարձել է «Օսկարի» հավակնորդ, մասնակցել է այնպիսի ֆիլմերի արտադրությանը, ինչպսիք են «Կոնդորի երեք օրերը» (1975թ.) և «Ադամսների ընտանիքը» (1991թ.):
Կինոարվեստների ամերիկյան ակադեմիան հիմնադրվել է 1927թ.-ին՝ Կալիֆորնիայում: Այն միավորում է կինոարդյունաբերության մոտ 6 հազար պրոֆեսիոնալների և ամեն տարի անցկացնում է «Օսկար» մրցանակաբաշխություն:
Պատվավոր «Օսկարներով» պարգևատրությունը անցկացվում է այդ նշանավոր արձանիկով նշելու այն վաստակաշատ կինոգործիչների աշխատանքը, որոնք ոլորտում հասել են նվաճումների և կատարել են նշանակալից ներդրում: Արարողությունը կայանում է ամեն նոյեմբեր ամսին՝ հադիսավոր բանկետի ձևով:
Ավելացնենք, որ հիմնական օսկար մրցանակաբաշխությունը, որը թվով 90-րդն է, կայանալու է 2018թ.-ի մարտի 4-ին: